Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Հրապարակ». Ռուսական կողմը հատուկ շեշտել է, որ ԵԱՏՄ խորհրդի նիստին Փաշինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն

«Հրապարակ». Ռուսական կողմը հատուկ շեշտել է, որ ԵԱՏՄ խորհրդի նիստին Փաշինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն
18.07.2018 | 23:48

«Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ ՊԵտերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին: Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի, մաքսային հարցեր: Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ի դեպ, ժամանակին թիվ մեկ բորտով թռավ Դուշանբե՝ նույնանման նիստին մասնակցելու, վերադառնալիս էլ օդանավում աշխարհին տեղեկացրեց, որ այսուհետ ինքն է մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների միջկառավարական նիստերին, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ ինքն է վարչապետի համարժեքը, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների նիստերին՝ որպես երկրի ղեկավար:

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը չի ցանկացել, որ պարոն Արարատը մասնակցի այդ նիստին, պահանջել է, որ Փաշինյանը ներկա լինի: Ռուսական կողմը հատուկ է շեշտել, որ Փաշինյանը մեկնի` Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն: Կառավարությունից էլ պատճառաբանեցին, թե օրակարգային այնպիսի հարցեր կան, որ Փաշինյանի ներկայությունն անհրաժեշտ է, միշտ չէ, որ նա կմասնակցի այդ նիստերին: Հարցին, թե ինչու է այդպես որոշվել, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց. «Սա մասնակցության ձևաչափի վեճ չէ, մասնակցության ձևաչափը կորոշվի աշխատանքային նպատակահարմարությունից ելնելով, այցից մի քանի օր առաջ»»,- գրում է թերթը:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ