Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փանիկ գյուղում տեղի ունեցածը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է

Փանիկ գյուղում տեղի ունեցածը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է
18.07.2018 | 23:51

Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Այս հարցը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկությունը:


Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երեկ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։
Բնակիչների խոսքով, զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ