Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ադրբեջանում չգիտեն՝ թե Հայաստանից ով է վարելու ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները

Ադրբեջանում չգիտեն՝ թե Հայաստանից ով է վարելու ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները
19.07.2018 | 15:36

Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը կառուցողական է համարում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ «Ընդհանուր առմամբ հանդիպումը կառուցողական էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումը տևել է չորս ժամ։ Նրանք քննարկել են օրակարգային հարցեր և պայմանավորվել են, որ այդ ֆորմատով բանակցային գործընթացը պետք է շարունակվի»` ասել է Հաջիևը։


Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը դրական է գնահատում նախարարների հանդիպումը։ «Կարծում ենք, որ պետք է շարունակվեն սուբստանտիվ բանակցությունները՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։


Aysor.am-ի թղթակցի հարցին, թե առաջիկայում կա՞ երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորություն, Հ. Հաջիևը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ մեզ համար դեռ հասկանալի չէ, թե ով է բարձր մակարդակով վարելու բանակցությունները։ Հայաստանի նախագահական աշխատակազմից լսել ենք մեկ տարբերակ, իսկ վարչապետի գրասենյակից՝ այլ։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք բարձր մակարդակով բանակցությունների համար»։ Նրա խոսքով՝ բարձր մակարդակով հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի և արդեն ժամանակն է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։
«Սկզբունքորեն, նման հանդիպում հնարավոր է։ Ինչպես ասվում է, գնդակը հայկական կողմի դաշտում է և պետք է որոշվի՝ ով է վարելու բանակցությունները»,- նկատեց Հ. Հաջիևը։
Հարցին, թե այդ խնդիրը չի՞ բարձրացվել ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, Հ. Հաջիևը բացասական պատասխան տվեց և հավելեց, որ իրենք այդ հարցի վերաբերյալ սպասում են որոշակիություն հայկական կողմից։


«Մենք սպասում ենք կառուցողական քայլեր Հայաստանի նոր ղեկավարության կողմից։ Գոյություն ունեցող ձևաչափի և օրակարգային հարցի հիման վրա մենք պատրաստ ենք շարունակելու բանակցային գործընթացը»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ