«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԵԱՀԿ ներկայացուցիչը պնդում է, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը վատ վիճակում է

ԵԱՀԿ ներկայացուցիչը պնդում է, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը վատ վիճակում է
19.07.2018 | 15:42

Թբիլիսիում ընթանում է ԵԱՀԿ «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսը, որին ներկա են տարածաշրջանի երկրների լրագրողներ։


ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը հայտարարեց, որ լավ է ուսումնասիրել տարածաշրջանի երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը։ Նա կարողացավ լրագրողների հետ կապված վատ իրավիճակներ հիշել միայն Ադրբեջանում։ «Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը սարսափելի վատ է, այնտեղ լրագրողներ են առևանգվում, ձերբակալվում են, դատապարտվում։ Դրանք ոչ հաճելի միջադեպեր են, և մարդիկ վախենում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, մինչդեռ պետք է ազատությունն ապահովել ամենուր»։ ԵԱՀԿ դիվանագետը հիշատակեց Աֆղան Մուխթարլիի անունը, որին առևանգել էին Թբիլիսիից, հիշեց «Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Դեզիրն ասաց, որ ինքն արդեն եղել է Հայաստանում, այժմ Վրաստանում է և առաջիկայում պատրաստվում է այցելել Ադրբեջան, որտեղ, հնարավոր է, հանդիպի անազատության մեջ գտնվող լրագրողների հետ։


«Ես աշխատելու եմ, որ տարածաշրջանում նման իրավիճակ չլինի», - հայտարարեց նա։ Կոնֆերանսին ադրբեջանական կողմից ներկա է ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը։
ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարությունը մեկնաբանելու մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակն ասաց, որ իրենք պատրաստ են կառուցողական երկխոսության։ «Մենք չենք ընդունում նման հայտարարությունները։ Ադրբեջանում խոսքի ազատությունն ամբողջությամբ ապահովված է։ Մեր երկրում 5000 ավելի մեդիա ռեսուրսներ են աշխատում, 10000 ավելի մարդ աշխատում է լրատվական դաշտում։ Այդ պատճառով վերցնել կոնկրետ դեպք և դրա հիման վրա գնահատել ամբողջ ենթակառուցվածքը, ճիշտ չէ»,- ասաց Հ. Հաջիևը։

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ