«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արարատ Միրզոյան. Հայ-ամերիկյան հարաբերություններում պետք է նոր էջ բացվի

Արարատ Միրզոյան. Հայ-ամերիկյան հարաբերություններում պետք է նոր էջ բացվի
19.07.2018 | 15:45

Նախկինում ամեն ինչ շատ սահուն է եղել, բայց նոր էջ է պետք բացել` Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:


«Ես կարծում եմ, ժամանակն է, որ բոլորովին այլ մակարդակի վրա բարձրացվեն մեր հարաբերությունները և ոչ թե խոսենք անցյալը սահուն շարունակելու մասին: Ես խնդրում եմ, իմ ուղերձը շատ բառացի ընկալել և գործընկերներին փոխանցել տարբեր քննարկումների ժամանակ. աննախադեպ խաղաղ դեմոկրատական հեղափոխության շնորհիվ աշխարհում հայտնվել է նոր ժողովրդավարական պետություն և այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել»:


Փոխվարչապետ Միրզոյանը կոչ է արել կոնգրեսականներին աջակցել, որ մեծացվեն Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալները: Վաշինգտոնի այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը չորեքշաբթի բանակցություններ է վարել պետքարտուղարությունում, հանդիպում է անցկացրել ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների, իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:
«Կարծում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է նաև ԱՄՆ-տարածաշրջան, Հայաստան-Վրաստան համատեքստում դիտարկել»,- ասել է նա:
Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, նշել է փոխվարչապետ Միրզոյանը՝ շեշտելով, որ Երևանն առաջնորդվում է Հայաստանի շահերով. «Մենք չենք կարող թույլ տալ շատ կտրուկ շրջադարձ»:


Կոնգրեսականներ Փալոնին, Վալադաոյին և Թրոթին հետաքրքրել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը և Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը, որին հաջակցություն կոնգրեսական Դեյվիդ Թրոթն առաջարկել է Կոնգրեսի հատուկ հռչակագիր ընդունել: Ֆրենք Փալոնն էլ ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է օրինակ ծառայել Հայաստանի հարևանների համար. «Իսկ մեր կողմից ամենակարևոր քայլն է բարձրացնել մեր երկրների երկկողմ հարաբերությունները»:


Ամերիկացի օրենսդիրներին հատուկ հետաքրքրել է Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը, քանի որ, ընդգծել է կոնգրեսական Փալոնը, Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցելած Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ մասնակցել է թավշյա հեղափոխությանը: Միրզոյանի խոսքով, տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքացիները երազել են ունենալ ազատ ժողովրդավար պետություն և տասնամյակներ շարունակ դա չի հաջողվել: «Բայց մենք չենք հանձնվել, և ինչպես տեսնում եք, մենք կարողացանք հաղթել»:


Հանդիպման ընթացքում կոնգրեսականներն ընդգծել են նաև, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, որի համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովն է:

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ