«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփի հերթական շրջադարձը

Թրամփի հերթական շրջադարձը
19.07.2018 | 15:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատացած է, որ Ռուսաստանն իրոք միջամտել է 2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և միջամտության համար պետք է պատասխանատվություն կրի Վլադիմիր Պուտինը, քանի որ նա է Ռուսաստանի ղեկավարը` ասել է նա է CBS-ին հարցազրույցում:


Երբ լրագրող Ջեֆ Գլորն ԱՄՆ նախագահից հետաքրքրվել է, թե անձամբ Պուտինին պատասխանատու կհամարի՞ ենթադրյալ միջամտության համար, նա դրական պատասխան է տվել. «Այո, որովհետև նա է երկրի ղեկավարը: Դա նույնն է, ինչ ինձ պատասխանատու համարելն այս երկրում կատարվող իրադարձությունների համար: Ուստի՝ ակնհայտ է, որ որպես երկրի ղեկավար՝ նա պետք է պատասխանատու լինի»: Թրամփը նշել է, որ նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանն իրոք միջամտել է ընտրություններին: «Ես նրան ասացի, որ մենք դա չենք հանդուրժի, ու հենց այդպես էլ կլինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ լրատվամիջոցները, դեմոկրատ կոնգրեսականներն ու որոշ հանրապետականներ քննադատել են Թրամփին՝ նկատելով, որ նա դա պետք է ասեր ոչ թե հելսինկյան հանդիպումից հետո, այլ Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հրապարակավ քննադատելով ռուս պաշտոնակցին:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ