ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Եղիսաբեթ II-ի թոռնուհին ամուսնանում է

Եղիսաբեթ II-ի թոռնուհին ամուսնանում է
19.07.2018 | 15:48

Եղիսաբեթ II թագուհու թոռնուհին ամուսնանում է։ «Թագուհու 27-ամյա թոռնուհին ամուսնանում է տղամարդու հետ, ում հանդիպում է 7 տարի։ Նրանք հունվարին են նշանադրվել։ Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գևորգ մատուռում, որտեղ մայիսին պսակադրվեցին Հարին և Մեգանը»,- ասվում է հաղորդագրությունում։ Խոսքն արքայադուստր Եվգենիայի մասին է։

Նրա ամուսինը կդառնա «Մահիքի» ակումբի նախկին մենեջեր Ջեք Բրուքսբենքը։ Արքայադուստր Եվգենիան 9-րդ գահաժառանգն է։ Հոկտեմբերի 12-ին Վինձորյան ամրոցում կայանալիք հարսանիքին 12 000 մարդ է հրավիրված։ Հարսանիքին կարող է ներկա լինել Մեծ Բրիտանիայի ցանկացած քաղաքացի, եթե վիճակախաղում հրավիրատոմս շահի։

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ