«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եվրահանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանում Բուդապեշտի նկատմամբ

Եվրահանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանում Բուդապեշտի նկատմամբ
20.07.2018 | 01:54

Եվրահանձնաժողովը Հունգարիայի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթաց է սկսում՝ միգրանտների մասին օրենքի ընդունման պատճառով:


«Եվրահանձնաժողովը որոշել է ԵՄ դատարանում Հունգարիայի դեմ դատական հայց ներկայացնել, եվրոպական օրենսդրությունը խախտելու համար և պահանջում է միգրանտների մասին օրենքը համապատասխանեցնել ԵՄ նորմերին»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում: ԵՄ պահանջները չկատարելու դեպքում Բուդապեշտը կզրկվի ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից:


Հունգարիայի իշխող կուսակցության ներկայացրած օրենքների փաթեթը, որը փորձագետներն անվանել են «Սորոսի փաթեթ», նախատեսում է երկրի տարածքում հայտնված միգրանտին զրկել ապաստան խնդրելու իրավունքից: Օրենքի կետերից մեկն էլ պատիժ է սահմանում այն ոչ կոմերցիոն կազմակերպությունների և մասնավոր անձանց նկատմամբ, որոնք օգնություն են տրամադրում Հունգարիայում անօրինական միգրանտներին կամ ֆինանսավորում են նման գործունեությունը: Նրանց սպառնում է ազատազրկում մինչև մեկ տարի: Իշխող կուսակցությունն օրինագիծն անվանել է «Ստոպ Սորոս»՝ չթաքցնելով, որ դրանք ուղղված են ծագումով հունգարացի, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ջորջ Սորոսի դեմ:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ