Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երևանում տարօրինակ են համարել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը

Երևանում տարօրինակ են համարել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը
20.07.2018 | 01:57

Երևանում տարօրինակ որակեցին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Բաքվում դեռ չգիտեն, թե Հայաստանի անունից ո՞վ է բարձր մակարդակով վարելու ԼՂ կարգավորման հարցով բանակցությունները։


«Առնվազն տարօրինակ է հնչում։ Մենք հուսով էինք, որ Ադրբեջանում կարդացել են ՀՀ Սահմանադրությունը, վերլուծել և հասկացել են էությունը։ Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի անունից բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարի հետ»` ասաց Տիգրան Բալայանը։

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ