«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է

Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է
20.07.2018 | 01:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին: Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը: Վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու նրանց հնարավոր օժանդակությունը:


Պաոլա Սևերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում` արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, որ կխթանի բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ