Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մադրիդը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը

Մադրիդը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը
20.07.2018 | 01:59

Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան չեղարկել է վեց կատալոնացի գործչի արտահանձնման հայտը, որ ցանկանում էին հայրենիք վերադարձնել ապստամբության կազմակերպման մեղադրանքով: La Vanguardia-ն հայտնել է, որ Լյարենան չեղարկել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը: Պուչդեմոնն Իսպանիայից մեկնել էր Բելգիա, այնուհետև Գերմանիա:

Իսպանական դատարանն այս քայլին գնացել է, երբ գերմանական դատարանը վերջերս վճռել էր, որ Պուչդեմոնը չի կարող հետ ուղարկվել Իսպանիա՝ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով: Պուչդեմոնի ձերբակալման ազգային հրամանն ուժի մեջ է մնում: Եթե նա որոշի վերադառնալ Իսպանիա, կձերբակալվի: Պետական միջոցները ծախսելու մեղադրանքով Պուչդեմոնին մինչև 12 տարվա ձերբակալություն է սպառնում, իսկ ապստամբություն կազմակերպելու համար առավել խիստ պատիժ է սահմանվում՝ 15-20 տարվա ազատազրկում:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում