Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է

Նիկոլ Փաշինյան. Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է
20.07.2018 | 02:00

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է: «Եվրոռադիո»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք, և մենք պետք է այն կյանքի կոչենք: Իհարկե, մենք մտահոգություն ունենք Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքի առնչությամբ: Եվ դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Եվ գիտեք, այդ խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանը և Բելառուսը ռազմաքաղաքական գործընկերներ են ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Պատասխանելով հարցին, թե կարծում է, որ կհաջողվի համոզել Բելառուսին այլևս զենք չվաճառել Ադրբեջանին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ սխալ է ասել, որ Հայաստանը փորձում է համոզել: «Մենք բացատրում ենք այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Մենք հարգանքով ենք վերաբերում Բելառուսի շահերին, և հուսով ենք, որ Բելառուսը հարգանքով է վերաբերում Հայաստանի շահերին: Ցավոք, մեզ համար նման գործունեությունը (Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքը) անընդունելի է, և ես ցանկանում եմ այդ մասին ուղիղ ասել»,- նշել է Հայաստանի վարչապետը:


Ռադիոկայանը հիշեցնում է, որ Բելառուսը Ադրբեջանին վաճառել է «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգեր, հայտնի է դարձել հունիսին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի հրթիռային զորքերի զորամասի բացմանը: Միջոցառման լուսանկարներում եղել են նաև բելառուսական «Պոլոնեզները»:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում