Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծովերի թագուհուց՝ կոտրված տաշտակ

Ծովերի թագուհուց՝ կոտրված տաշտակ
20.07.2018 | 02:14

Նոր Հայաստանում զարգացումներն իսկապես աննախադեպ արագությամբ են ընթանում։ Կանգ առնենք դրանցից ամենակարևորների վրա։
ա) Փանիկում տեղի ունեցած «զորավարժություններ». հասկանալի է՝ միջպետական պայմանագրի խախտում է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել քաղաքական-բարոյական կարմիր գծերի խախտում ևս։ ՈՒ՞մ պարզ չէ, որ նման բաներն առանց ռուսական բարձր հրամանատարության չէին կարող տեղի ունենալ, չնայած ռուսական հրամանատարությունը հակառակն է պնդում։ Ռուսական ռազմաբազայում, ընդհանուր առմամբ, ամենաթողություն է տիրում, ինչի ականատեսը շատ անգամ ենք եղել։


Եվ այնուհանդերձ, չէին կարող այսքան հանգամանքներ մեկտեղվել. Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ «կանչում»՝ Արարատ Միրզոյանի փոխարեն ԵԱՏՄ նիստի մասնակցությամբ՝ ԵՄ այցից, Թրամփ-Պուտին հանդիպումից «վայրկյաններ» անց։ Չէր կարող, Փանիկի դեպքերին զուգահեռ, դեպ իր հոգեորդի փութացած Լևոն Տեր-Պետրոսյանի այցը հենց այնպես լինել։ Մեսի՞ջ է փոխանցել նա Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից, հայտնել էր իր «տեսածը» սպասվող զարգացումների մասո՞վ, ինչի առնչությամբ էլ իր հերթին երեկ Բակո Սահակյանն է մտահոգություն հայտնել՝ սահմանում լարվածությունը շատ մեծ է։
Մի խոսքով, Ռուսաստանն իրեն հատուկ մեծապետականությամբ, «անզգուշությամբ» զորավարժություն իրականացրեց հայաստանյան գյուղերից մեկում՝ ցուցանելով հայկական կողմին՝ ով է իրադրության տերը, և ինչեր կարող են լինել... «պատահաբար» ու «անզգուշաբար»։
Կոռուպցիայի մեջ «խորացած» Նիկոլ Փաշինյանը առաջին արձագանքողը պետք է լիներ։ Այն էլ` «լայվով»։ Ինչևէ, փակելով Փանիկի անչափ նուրբ, զգայուն, դեպ «հեռուներ» տանող թեման, արձանագրենք՝ Հայաստանը հայտնվել է ոչ միայն տնտեսական, հոգևոր, իրավական, ներքաղաքական, այլև արտքաղաքական լուրջ կոլապսի մեջ։


բ) Բրյուսել, ՆԱՏՕ, ԵՄ կատարած այցի հատակում առկա ֆիասկոյին հաջորդեց ամերիկյան «ահազանգը»՝ հնչած պարոն Միլզի շութերից՝ դեռ վաղ է խոսել ամերիկյան ներդրումների մասին։ ՈՒ սա ամենակարևորը չէր Սվիտալսկուց հետո նույնական խաղի մեջ մտած պարոն Միլզի հռչակումներում. ամերիկյան կողմը խիստ հստակ զգուշացրեց հայկական կառավարությանը՝ «Լիդիանի», Ամուլսարի առնչությամբ։ Միլզի մտքերի ենթաշերտերում հստակ նշագրում կար՝ դուք դեռ կարողացեք այդ ներդրման «շահերը» պաշտպանել, հետո նոր ներդրումներից կխոսենք։ Հիշենք այլընտրանքային էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ ամերիկյան ներդրման խոստումը ևս, ինչին ՀՀ կառավարությունը որևէ կերպ դեռ չի արձագանքել։


Ընդ որում, ԵՄ և ԱՄՆ դեսպանների՝ նոր կառավարության նկատմամբ դրսևորած, չերկնչենք ասել, անվստահության լայտմոտիվը մեկն է. մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ՝ քաղաքական կուրսի փոփոխություն։ ՈՒ թե քաղաքագիտական և դիվանագիտական լեքսիկոնի վերածենք սա, ապա՝ այն, ինչ դուք անում եք, անում էին նաև հայոց նախկին իշխանությունները, սակայն հեղափոխությունից հետո հայոց մեջ արևմտականության կողմնակիցների տոկոսն անչափ մեծացել է, իսկ հայաստանյան նոր իշխանությունները մնացել են «հին Հայաստանում»՝ հայացքներն անշեղորեն ուղղած դեպ Ռուսաստան։
Հավելենք, որ ռուսական «գետնին վրա» էլ վիճակը մխիթարական չէ, նոր իշխանությունների նկատմամբ անվստահության նիշն այնտեղ ավելի բարձր է, ինչն արձանագրեցինք վարչապետների նիստին (իրականում նա պետք է մասնակցի միայն ԵԱՏՄ-ՀԱՊԿ նախագահների նիստերին) Փաշինյանի մասնակցությամբ, Փանիկի դեպքերով, Փաշինյանին պաշտոնական այցով Ռուսաստան չհրավիրելու հանգամանքով, ի տարբերություն Ալիևի, որը, ի դեպ, այս օրերին հանդիպում է նաև Մակրոնի հետ, ինչն էլ իր հերթին արձանագրում է, որ ղարաբաղյան խնդրում որոշակի տեղաշարժի հարց է լուծվում։

գ) Ներքաղաքական կոլապս. իհարկե, կարելի է ականջ կախել իշխանության ու քաղաքական կուլիսներում շրջող լուրերին, որ կոռուպցիոն բացահայտումների մաքոքը հասել է ԲՀԿ առաջնորդին, և որ ինչ-ինչ զարգացումներ կարող են լինել նաև այդ «գետնին» վրա։ Սակայն այս օրերին ներքաղաքական ամենամեծ կոլապսը «Սասնա ծռերի» շուրջ տեղի ունեցավ։ Նախ՝ անչափ հետաքրքիր էր Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունը, այն է՝ երբ քաղաքական պայքարի ելքերը փակվում են, բռնի պայքարի «ելքը» մնում է մշտապես ուժի մեջ, ինչին Փաշինյանի թիմն անչափ կոշտ արձագանքեց։ Սակայն դա էլ վերջը չէր։ Բոլորն են այսօր գլուխ կոտրում՝ հասկանալու Պավլիկ Մանուկյանի վերջին «բացահայտումները»՝ սպանության, բանկոմատը ջարդելու մեղավորների այլ անուններով։ ՈՒ՞մ խաղն է դա, ի՞նչ է տեղի ունենում ընդհանրապես, ի՞նչ «լուծումներ» են սպասվում։
Ասել ենք, պնդում ենք՝ նոր իշխանությունների համար «հակահեղափոխական» վտանգը չի գալու ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, գալու է «Ծռերից»։
ՈՒ սա դեռ սկիզբն է։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ