USD482.27
EUR567.63
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Փաշինյանը և պյուռոսյան հաղթանակը

Փաշինյանը և պյուռոսյան հաղթանակը
20.07.2018 | 10:08

ՆԱԽԵՐԳ
Հայկական ամառը գորգի և դեղձի տոնավաճառ է։ Գորգերի և կարպետների շքեղ շարքերը նախշազարդված են ամռան բարիք-մրգերով։ Առաջնադիրքում այսօր դեղձն է` ծիրանի խանդոտ մրցակիցը։ Եվ եթե Գորիսից շարժվենք դեպի Եղեգնաձոր, հանգրվանենք փշատափոշի Արտաշատում, Աշտարակում հրե լոգանք ընդունելով քիչ անց լի զովանանք Ապարանում և վերջապես պատիվ տանք և պատվի արժանանանք Շիրակի սարահարթում, նոր միայն կզգանք հայոց ամառվա ողջ թովչանքը` գույնով, բույրով և, իհարկե, համուհոտով։
Պատվարժան իմ ընթերցողներ, սքանչացեք 2018-ի ամառով, զի այն անկրկնելի է և շատ շուտով կհայտնվի մեր պատմության մագաղաթյա էջերում։ Եռուն է, այո՛, 2018-ի ամառը։ Առայժմ եռանք` չկորցնելով մեզ բնորոշ արժանապատիվ սթափությունը և անկոտրում համառությունը։ Հայաստանը և Արցախը, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում տեղակայված երկու պետական տները պետք է վերջապես և էապես անկախանան` արդեն գալիք աշնանը։
Շոգին դիմակայելու ևս մեկ փորձված միջոց հիշեցնեմ ձեզ` տաք սուրճն ըմպեք զուգորդելով այն սառը ջրի հետ։ Անու՜շ։


ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԱՇՈՅԱՆ
Գիտցեք և գիտակցեք, տիար Նիկոլ, նիկոլյան աշխարհազոր և, վերջապես, «Իրատեսի» անխարդախ ընթերցող, «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը վտանգված է, սորոսյան ոսկեհորթախումբն է փորձում դառնալ դրության տերը, և նրա մթնախորշ ուղին լուսավորում է մեր հանրապետության ներկա օրենսդրությունը։ Ահա թե ինչու պետք է ԱԱԾ-ն, ոստիկանությունը, հանրային կազմակերպությունները պատերազմական գործողություններ ծավալեն զանազան դրամաշնորհակեր հիմնադրամներում։ Սակայն ժամն է քնարական դադարի, հանգրվանենք մոտակա զրուցարանում, սեղանը հագեցնենք սամիթով և սև պղպեղով համեմված թանով, գոլորշապատ սև սուրճով, սառնաշունչ անապակ ջրով և հյուրընկալենք վաստակաշատ պոետ-քաղաքացի տիար Հենրիկին Էդոյան. ընթերցենք մեկ դրվագ մեր օրերին գերհամահունչ նրա «Պյուռոս» ստիխից.

Ով գիտի այս տառը, որ տառ չէ, ոչ էլ հնչյուն,
այլ` քամի, զորք, անտառ, գերի, կեսօր, Պյուռոս,
Դուրս է գալիս շարքից և կանգնում աջ կողմում։
Նրանց գլխատումը կանխատեսված էր նրանց մարմնի մեջ։
Ստրկուհիները երգում են, նրանց կրծքերից հոսում է արյուն
առանց գույնի։


Պյուռոսը հաղթեց։ Պյուռոսը տխուր էր։

«Սիրո և համերաշխության» հեղափոխության աշխարհազորը կազմում էր քաղաքական հեղաշրջման 90 տոկոսը։ Աղանդավորները, ԼԳԲՏ-ականները և այլք ընդամենը 10 տոկոսն էին կազմում։ Սակայն այսօր հենց այս փոքրամասնությունն է դրության տերը, աղանդավորական զանազան շարժումները, կարծես, վերածվում են հակահայկական երկրաշարժի։


Լույսի պես պարզ է, որ սոդոմ-գոմորյան արտավիժանքի առջև կանաչ լույսեր են վառում և՛ ԱԺ-ում, և՛ կառավարական տանը, և՛ նախագահական նստավայրում։ Նախ` օրենքներով, այնուհետև` լռին համակերպությամբ։ ՈՒ՞ր ես, հայոց աշխարհազոր, ինչու՞ ես լքել մարտադաշտը և ու՞մ ես այսօր ապավինում։ Միայն տիար Փաշինյանի՞ն։ Իզուր։ Զի Նիկոլի հետևորդներն այժմ պետք է դառնան նախ դագանակ նրա գլխին և վահան նրա մեջքին։ Մի քանի իրազեկմամբ սթափեցնեմ նիկոլյան աշխարհազորին։
Դրամաշնորհակեր Կարեն Պետրոսյանը հակաառաքելական շարժման առաջնորդն է, չնայած հաճախ պատսպարվում է խառնամբոխի ստվերում։ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխմարամիտ նշանաբանի տակ Սորոսի 30 արծաթով հոգեպնդված ոմանք այսօր պահանջում են ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդի հրաժարականը։ Սույն խառնամբոխի յուրաքանչյուր անդամին եթե զննենք ուշի ուշով, ապա դրանց գլխից քիչ վեր պարզ կտեսնենք Սորոս Ջորջի ականջներն ու Ջոն Էլթոնի կիսադեմը։ Սակայն սա չէ էականը, ՀՀ ուժային կառույցները զարմանալի համակերպ էին խառնամբոխի ընդվզումների հանդեպ։ Սույնը ինչպե՞ս հասկանալ։ Եվ ինչու էին այս ամենին նայում բթամատի և ճկույթի կազմած օղակի միջից տիար Փաշինյանը, երկրի կառավարությունը, խորհրդարանը, քաղաքացիական հանրությունը։


Հայոց եկեղեցին, ի մեծագույն ցավս, անմասն չէր անկախ պետականությունը ճարակող որոմից։ Հայոց եկեղեցում առկա ոչ այնքան հոգևոր, որքան աշխարհիկ խնդիրները քննարկելի են բացառապես նրա առաքելական հետևորդների ձևավորած բարձր ատյանի և Մայր Աթոռի վերին դասի մասնակցությամբ։ Այլ ճանապարհ` չիք։ Բոլոր մյուս ճանապարհները մեզ տանում են ուղիղ դեպի հոգևոր սպանդ և ինքնության ոչնչացում։


Ներկա փաշինյանական կառավարությունը պետք է լայնքով, խորքով և երկայնքով գնահատի կարպիսփաշոյաններին, հայտնաբերի, թե սույն սուբյեկտներն ինչ են դավանում, աղանդավո՞ր են, համասեռամոլագա՞ր, թե՞ պարզապես տկարամիտ։ ԱԱԾ-ին պետք է դրդել շատ ավելի նպատակային գործողությունների։ Ի մասնավորի գերհրատապ է ՀՀ-ում գործող բոլոր հիմնադրամների ֆինանսական հոսքերի բացահայտումը։ Այլ կերպ ասած, պետք է պարզել, թե հանուն ինչի են դրանք ուղղվում Հայաստանի Հանրապետություն։ Ըստ իս, նախ անհրաժեշտ է թակել Սորոսի հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության պատուհանը, բացել դռներն ու դարպասները և հիմնարար ստուգիչ գործողություններ իրականացնել։ Հետո անցնել բոլոր մյուս հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին և այլոց։


Փաշինյանն այսօր պետք է այրի բոլոր կամուրջներն իր և Փաշոյան տեսակի միջև։ Հակառակ պարագայում կստանձնի սրանց զառանցանքի ողջ պատասխանատվությունը և շատ շուտով, թերևս, գալիք աշնան կեսին կտոնի սեփական պյուռոսյան հաղթանակը։
Էպիրոսի թագավոր Պյուռոսը երկօրյա մարտում ջախջախեց հռոմեացիներին, սակայն այս հաղթանակը ծանր նստեց նրա վրա. Պյուռոսի զորքը գրեթե գլխովին ոչնչացավ, և թագավորը բացականչեց. «Մի այսպիսի հաղթություն ևս, և ես առանց զորքի կվերադառնամ Էպիրոս»։ Այնպես որ, ներկա վարչապետը կա՛մ հայկական պետականության կողմնակիցն է, կա՛մ էլ նման վարքագծով շատ շուտով նրանից երես կթեքի «սիրո և համերաշխության» հեղափոխության միջուկ-աշխարհազորը։ Ո՞վ կդառնա նրա հենարանը։ Աղանդավորները, ԼԳԲՏ անդամներին ու համակիրները, Ջորջ Սորոսը և Էլթոն Ջոնը։ Եվ կհնչի պյուռոսյան հաղթանակի եղերերգը։


Սակայն ներկա վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պյուռոսյան հաղթանակը մի՞թե երկիրը հետ չի մղի դեպի ոչ այնքան լուսավոր անցյալ։ Այս ամենը չե՞ն գիտակցում ներկա կառավարությունում։ Բաղրամյան-19-ի մասին ավելի լավ է ոչինչ չասենք, լռենք, ինչպես լռում են հոգեհանգստից առաջ։ Հարցնում եք` ինչու՞։ Պարզաբանում եմ` քանզի երկիրը հեղեղվում, պատեպատ է խփվում, իսկ ԱԺ-ի դեռևս խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն, վերոնշյալ հեղեղումների դեմն առնելու փոխարեն, զբաղված է անցյալ և ներկա քաղաքական իրավիճակների խոհափիլիսոփայական պարզաբանումներով և բարոյագեղագիտական բնույթի գնահատականներ շռայլելով։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` ներկա կառավարության բոլոր անդամներն ու նախարարությունների աշխատակիցները պետք է հատուկ հայտարարագրերով ներկայանան հայ հանրությանը և համայն հայությանը` նշելով իրենց դավանանքն ու սեռական կողմնորոշումը։
Նախ և հետո` Հայոց առաքելական եկեղեցու դեմ ընդվզած անձինք պետք է խստագույնս դատափետվեն։ Առայժմ այսքանը։
Հայկական ամառը գորգի և դեղձի տոնավաճառ է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ