Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստծո Որդին պատրաստ է մշտապես օգնելու և անհնարինը հնարավոր դարձնելու

Աստծո Որդին պատրաստ է մշտապես օգնելու և անհնարինը հնարավոր դարձնելու
20.07.2018 | 00:14

Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Եվ Հիսուսի մայրը այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուս և իր աշակերտները (Հովհ. 2. 1-11)։
Հիսուս իր մոր և աշակերտների հետ հրավիրված էր Կանայի հարսանիքին: Նա գնաց, որպեսզի օրհնի և ցույց տա, որ օրինական ամուսնությունը սուրբ է և ոչ պիղծ, որ Քրիստոս նույն Ինքն է, որ դրախտում օրհնեց Ադամին ու Եվային` ասելով. «Աճեցե՛ք ու բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1. 28):


«Եվ երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ Տիրամայրը, տեսնելով հարսանքավորների կարիքը, կամեցավ նրանց ամոթալի դրությունից դուրս հանել, ուստի և դիմեց Որդուն:


«Եվ Հիսուս նրան ասաց. Ի՞նչ կա իմ ու քո միջև, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Քրիստոս այս պատասխանով ուզում էր ցույց տալ, որ Ինքը հրաշքը գործում է ոչ թե փառասիրության, այլ հօգուտ և ի փրկություն մարդկանց: ՈՒստի խիստ խոսեց, որպեսզի փառասիրությունը հեռանա: Այս պատասխանից մայրը, իհարկե, չխռովվեց. նա իր Որդու հետ կատարյալ հոգևոր սիրով էր կապված: Քրիստոս ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել», քանի որ հրաշքներ կատարում էր իր վարդապետությունը հաստատելու համար, իսկ նա դեռևս հայտնապես չէր քարոզել: Այնուհանդերձ, անսալով մոր թախանձանքին, կատարեց իր հրաշքներից առաջինը: Սա նշանակում է, որ Աստծո Որդին Աստվածածնի բարեխոսությամբ ու թախանձանքով պատրաստ է մշտապես օգնելու և անհնարինը հնարավոր դարձնելու: Այս խոսքերն ամենամեծ ապացույցն են Աստվածամոր` մարդկային ազգի համար առաջին բարեխոս լինելու մասին:


«Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ Երբ մենք Աստվածածնին իբրև բարեխոս ենք ունենում Աստծու Որդու առջև, ապա Տիրամայրը իր միջնորդության իբրև միակ պայման պահանջում է կատարել Քրիստոսի կամքը: Այդ պատճառով էլ ասում է. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք», այսինքն` պահեք Նրա պատվիրանները:
«Այնտեղ կային քարե վեց թակույկներ՝ հրեաների սովորության համաձայն մաքրվելու համար. նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ»։ Որպեսզի ընթերցողը չկարծի, թե այդ թակույկները գինով էին լցված, ուստի ասում է, որ ջրով մաքրվելու համար էին: 6 թակույկները ընտրեց, որպեսզի ցույց տա, թե ինչպես Ինքը թակույկների ջուրը գինու փոխեց, այնպես էլ 6-րդ օրը արարել է մարդուն:
«Հիսուս նրանց ասաց. «Լցրե՛ք այդ թակույկները ջրով»։ Եվ լցրին բերնեբերան։ Քրիստոս, որ հացը բազմացրեց, չէ՞ր կարող այդ թակույկները ջրով լցնել: Սակայն Տերը թույլ տվեց, որ իր կատարած հրաշքը, իր բոլոր հրաշքների սկիզբը, հստակ լիներ և ուրիշների կողմից էլ` վկայված:


«Եվ ասաց նրանց. Հիմա վերցրեք և տարե՛ք սեղանապետին։ Եվ նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թե որտեղից է ¥բայց սպասավորները, որոնք ջուր լցրին, գիտեին¤, խոսեց փեսայի հետ ու ասաց. Ամեն մարդ նախ անուշ գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ Տաճարապետը Քրիստոսի մատուցած գինին «անուշ» է կոչում, և ավետարանական այս խոսքի վրա հիմնված` այսօր էլ, երբ մարդիկ գինի են խմում, ասում ենք «Անուշ լինի»` հիշելով Քրիստոսի մատուցած անուշ գինին: Սեղանապետը մարդկային իրողություններ էր փնտրում, սակայն գիտեր, որ այստեղ աստվածայինն է գործում: Այս մեղսալից աշխարհում էլ նույնն է. երբ մարդիկ դեռ սթափ են, այսինքն` դեռ մեղքի մեջ չեն ընկել, սատանան մատուցում է մեղքի քաղցր երեսը՝ զգայական գայթակղությունն ու խաբկանքը, իսկ երբ հարբած են լինում, այսինքն` մեղքերի մեջ խրված, մատուցում է վատ ու դառը երեսը` հուսահատությունը և տրտմությունը, ինչը մահ է բերում հոգուն: Իսկ հոգևոր գինին այսպիսին չէ, այն սկզբում քաղցր չէ, այլ բազում նեղություններով լեցուն: Իսկ երբ մարդը համբերատարությամբ տանում է դրանք, հոգևոր գինին քաղցրանում է ու դառնում անուշ:


«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու Նրա աշակերտները հավատացին նրան»։
Ինչու՞ Տերը հարսանիքում դրեց Իր հրաշքների սկիզբը: Այսպես արեց որպես օրինակ հոգևոր հարսանիքի, որովհետև Ինքը ճշմարիտ Փեսան է, իսկ Եկեղեցին` Հարսը։


Տ. Միքայել վրդ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ