«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո ամենաշատ «թանկացածները»

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո ամենաշատ «թանկացածները»
20.07.2018 | 10:33

1. Կիլիան Մբապե (Ֆրանսիա, հարձակվող)
Մինչև առաջնությունը` 120 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 150 մլն եվրո։
Սպասվում էր ֆրանսիացու աստղային մասնակցությունը, և երիտասարդ տաղանդը հիմնովին արդարացրեց իրեն` տիրանալով նաև լավագույն երիտասարդ խաղացողի տիտղոսին: Ի միջի այլոց, նրանից առաջ ավելի երիտասարդ տարիքում Պելեն է աշխարհի առաջնություններում դարձել գոլերի հեղինակ:

2. Անտե Ռեբիչ (Խորվաթիա, հարձակվող)
Մինչև առաջնությունը` 10 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 30 մլն եվրո։
Բունդեսլիգայի ֆաներին հայտնի ֆուտբոլիստից այս խորվաթը դարձավ առաջնության հայտնիներից մեկը: Նա գրեթե գոլ չի խփել, սակայն Ժիրուի օրինակով հավաստվում է, որ հարձակվողը կարող է նաև առանց գոլ խփելու օգտակար լինել:

3. Անտուան Գրիզման (Ֆրանսիա, հարձակվող)
Մինչև առաջնությունը` 100 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 130 մլն եվրո։
Առաջնությունից առաջ մերժելով «Բարսելոնին»` ամբողջովին կենտրոնացավ հավաքականի վրա ու իրեն ցույց տվեց իսկապես լավագույն կողմերով: Նշենք, որ արժանացել է «Բրոնզե գնդակին»: Սակայն Գրիզմանը միայն սրանցով աչքի չընկավ: Այդպես էլ ամբողջության մեջ մինչև վերջ հասկանալի չդարձավ առ ուրուգվայցիներն ունեցած նրա սերը:

4. Ն’Գոլո Կանտե (Ֆրանսիա, կիսապաշտպան)
Մինչև առաջնությունը` 60 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 80 մլն եվրո։
Երբ նա խաղադաշտում էր, կենտրոնն ամբողջովին իրենն էր: Նրան գնահատում են որպես հավաքականի ստվերային հերոս, առանց որի դժվար կլիներ առաջնությունում հաղթելը: Զարմանալի չէ, որ Հարի Լինեկերի պես հեղինակությունը նրան համարում է առաջնության լավագույն ֆուտբոլիստ:


5. Ֆելիպե Կոուտինիո (Բրազիլիա, կիսապաշտպան)
Մինչև առաջնությունը` 100 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 120 մլն եվրո։
Բրազիլիայի ընտրանու սակավաթիվ լուսավոր կետերից մեկն էր: Հիշարժան է հատկապես նրա խելահեղ գեղեցկությամբ գոլը Շվեյցարիայի դարպասը: Ասում են, թե փորձում է իրեն դրսևորելու նոր ակումբ գտնել, ու խոսակցությունը կենտրոնանում է «Պարի Սեն Ժերմենի» վրա:

6. Էդեն Ազար (Բելգիա, կիսապաշտպան)
Մինչև առաջնությունը` 90 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 100 մլն եվրո։
Ազարն արժանացավ առաջնության «Արծաթե գնդակին», սակայն դժվար թե այն նրան գոհացրած լիներ: Նա ու նրա հետ շատ ֆուտբոլասերներ համոզված են. որ հենց նա էր լավագույնը: Բացի այդ, նա միանգամայն իրավունք ուներ թիմային հաշվարկով շատ ավելին ակնկալելու, քան առաջնության բրոնզե մեդալներն էին: Ավելացնենք, որ, ամենայն հավանականությամբ, նա կհեռանա «Չելսիից» ու կհանգրվանի «արքայականի» գրկում:

7. Ռոմելու Լուկակու (Բելգիա, հարձակվող)
Մինչև առաջնությունը` 110 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 120 մլն եվրո։
Միանշանակ է, որ հաստատեց հարձակվողի իր բարձր կարգը` Դիեգո Մարադոնայից հետո դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը երկու դուբլ է արել մեկ առաջնությունում:

8. Ռաֆայել Վարան (Ֆրանսիա, պաշտպան)
Մինչև առաջնությունը` 70 մլն եվրո։
Առաջնությունից հետո` 80 մլն եվրո։
Հաշվի առնելով Կարիմ Բենզեմայի բարդ ճակատագիրը` նա դարձավ աշխարհում միակ ֆուտբոլիստը, որը նվաճեց թե՛ աշխարհի չեմպիոնի կոչումը, թե՛ հաղթեց Չեմպիոնների լիգայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ