ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրը հետագայի հարց է

Հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրը հետագայի հարց է
20.07.2018 | 11:22

Հայ-իրանական երկաթուղու կառուցումը Հայաստանի նոր կառավարության օրակարգի առաջնային կետերից չէ, որովհետև երկիրը ֆինանսապես ի վիճակի չէ կյանքի կոչել նման նախագիծ` ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա կարծիքով` նախագիծը, իրականում, առաջնային չի եղել նաև նախորդ կառավարությունների օրակարգում: «Այդ ծրագիրն այս պահին ընդամենը դեռ նպատակ է, որևէ նախագիծ չկա: Կան ուսումնասիրություններ, և այդ երկաթգծի կառուցումը մեծ գումարներ է նախատեսելու: Հետևաբար՝ այս պահին մոտակա պլաններում նման բան չունենք»,- ասաց Աշոտ Հակոբյանը: Նախարարի խոսքով, նման երկաթգծի կառուցումը ներկայումս կարժենա մոտ 3,5 միլիարդ դոլար, և առայժմ նման գումար հայթայթելու հնարավորություն չկա:

«Նպատակը լավն է, և կախված երկրի զարգացումից՝ եթե հետագայում հնարավորությունները թույլ տան, իհարկե՝ կարելի է գնալ դրան, բայց հիմա դա առօրեական չէ»,- ասաց Հակոբյանը: Նա վստահեցրեց՝ այն, որ կառավարության ներկա օրակարգում երկաթգծի կառուցումն առաջնային չէ, չի նշանակում, որ գաղափարից ընդհանրապես հրաժարվել են: Կանդրադառնան, երբ միջոցներ լինեն․ «Այն կմիացնի Պարսից ծովը սևծովյան հատվածի հետ, և այդ առումով Հայաստանի՝ որպես ապագայում տրանզիտ երկրի համար, կունենա տնտեսական նշանակություն»:

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ