USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

ԱԺ 4 ուժերը փորձում են կոմպրոմիսի գալ ԸՕ-ի շուրջ

ԱԺ 4 ուժերը փորձում են կոմպրոմիսի գալ ԸՕ-ի շուրջ
20.07.2018 | 11:24

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը փորձում է կոմպրոմիսային տարբերակներ գտնել մեկ ընդհանուր նախագիծ ներկայացնելու համար։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ խորհրդարանական ուժերը պայմանավորվել են քննարկումները շարունակել ուրբաթ օրը։

«Քանի որ բոլորն իրենց տեսակետները մուտքագրել են, իրենց առաջարկների՝ լավ, մյուսների վատ կողմերը մատնանշել են, այժմ փորձում են գտնել կոմպրոմիսային տարբերակներ։ Գրավոր կփոխանակենք, թե յուրաքանչյուրն ինչպես է տեսնում իր և մյուսների տեսակետների հատման կետերը, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի: Բոլորս ձգտում ենք կոնսենսուսի, բոլոր խմբակցությունները շահագրգիռ են գալ կոնսենսուսի, որ փոփոխություններն ընդունելի լինեն։ Փորձում ենք գտնել այնպիսի մոդել, որ ամեն մեկը ներկայացնի իր զիջումների ծավալը»` ասաց Սպարտակ Սեյրանյանը։ Նրա խոսքով՝ կառավարության հետ պայմանավորվել են, որ ձգտելու են խորհրդարան մի նախագիծ ներկայացնել։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ այժմ չորս խմբակցությունների առաջարկները համադրում են, ու որ փոփոխությունները նույնաբովանդակ են՝ առանձնացնում են։ «Շարունակում ենք քննարկել այն փոփոխությունները, որոնք տարբեր են։


Կառավարությունը մասնակցում է հետևյալ ձևաչափով. իր որոշումները, մոտեցումները ներկայացնում են մեզ, և մենք՝ չորս խմբակցություններն ու կառավարության ներկայացուցիչը, քննարկում ենք բոլոր նախագծերը»,- նշել է նա և հավելել. «Առաջին և գլխավոր հարցը ընտրակարգի հարցն է, համամասնական ընտրակարգը փաստ է, բայց բա՞ց, թե՞ փակ ցուցակներով, ռեյտինգայի՞ն, թե՞ միայն պարզ համամասնական։ Կառավարության, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքի մոտեցումներն այն են, որ պարզ համամասնական լինի, քվեարկվեն միայն քաղաքական ուժերը»։


ՀՅԴ-ն ունի իր առաջարկը, որտեղ վարկանիշային թեկնածուներին առաջադրում են մեկ՝ ընդհանուր ընտրակարգում։ «Այսինքն՝ 100-րդ համարի թեկնածուն կարող է պատգամավոր ընտրվել, եթե առավելագույն քվեներ ստանա։ ՀՀԿ-ն իր նախկին մոտեցումները սրբագրել է և առաջարկում է ձևափոխված տարբերակ, որտեղ ռեյտինգային ընտրակարգը պահպանվում է»,- նշել է Բագրատյանը և հավելել, թե կառավարությունն արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու խնդիր ունի, ուստի ավելի պրագմատիկ է պարզ համամասնականը, այն կլինի ժողովրդի համար պարզ և հեշտ, երկար ժամանակ չի պահանջվի բացատրելու համար։ Ըստ Բագրատյանի՝ ՀՅԴ մոտեցումը լուրջ խնդիրներ է պարունակում։ «Եթե պայմանական 10 կուսակցություն մասնակցի ընտրություններին, ամենը հարյուր թեկնածու առաջադրի, տեղամասերում արձանագրություններ կազմելը շաբաթների աշխատանք կլինի։ Կբարդացվի հաշվելը, ընտրելը, դժվար կլինի այդքանի մեջ գտնել համապատասխան թեկնածուին և քվեարկել։ Այդ պատճառով գերադասելի է պարզ համամասնական ընտրակարգը»,- նշել է Բագրատյանը։

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ