Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը

Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը
20.07.2018 | 11:26

«Հրապարակը» գրում է. ««Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից ավելի ձայն։


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դրական պատասխան տվեց հարցին՝ եթե «Ելք»-ով չմասնակցեն, միայնակ մասնակցելու՞ են։ Իսկ թե ինչ ֆորմատով՝ դեռ քննարկումներ են ընթանում։ Ճի՞շտ է, որ Մանե Թանդիլյանի թեկնածությունն է քննարկվում։ «Քանի դեռ չկա վերջնական որոշում մասնակցության մասին, կոռեկտ չեմ համարի որևէ անուն տալ, առավել ևս՝ քննարկել»»։

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ