Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոսկվան պատրաստ է քննարկել Թրամփ-Պուտին նոր գագաթնաժողովի կազմակերպումը

Մոսկվան պատրաստ է քննարկել Թրամփ-Պուտին նոր գագաթնաժողովի կազմակերպումը
20.07.2018 | 22:43

«Ռուսաստանը պատրաստ է քննարկել աշնանը Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր բանակցություններ անցկացնելու առաջարկը»` ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Կարևոր է, սակայն, ոչ թե մեծացնել հանդիպումների քանակը, այլ մանրակրկիտ նախապատրաստել` ընդհանուր խնդիրների լուծման համար»,- նշել է Անտոնովը: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է իր աշխատակազմին աշխատանք տանել՝ ՌԴ նախագահին Վաշինգտոն հրավիրելու նպատակով:

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ