Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ո՞նց ենք պատրաստվում ապահովել տնտեսական զարգացում. այնպես, ինչպես արեցինք հեղափոխությունը

Նիկոլ Փաշինյան. Ո՞նց ենք պատրաստվում ապահովել տնտեսական զարգացում. այնպես, ինչպես արեցինք հեղափոխությունը
20.07.2018 | 22:55

Ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է հասնում, դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է այդ կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների ֆոնին` մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետը ամեն օր շոկի է ենթարկվում, քանի որ իր առաջ դնում են տեղեկություններ, որոնց նա հրաժարվում է հավատալ»,- ասաց նա: Հարցին, թե ժամանակավոր կառավարությանը կհաջողվի հասնել նրան, որ քաղաքացին զգա տնտեսական օգուտներն իր առօրյա կյանքում, քանի որ նախկին իշխանության օրոք գրանցված տնտեսական աճը բնակչության կենսամակարդակի վրա չի ազդում, ինչի մասին Փաշինյանը ևս խոսել է, վարչապետն ասաց, որ իրենց նպատակը ներառող տնտեսական համակարգ ձևավորելն է: «Իմ ասածն արդեն քաղաքացիները պետք է զգան, որ տեղի է ունեցել տնտեսական իրավիճակի, պայմանների էական փոփոխություն: Մենք պետական եկամուտների աճ ենք ապահովում»,- ասաց նա և օրինակ բերեց, որ 2018-ի պետբյուջեով սուբվենցիաների համար գումար նախատեսված չի եղել, իսկ այսօր արդեն 10 միլիարդ են պատրաստվում տրամադրել համայնքներին, որ ծախսեն իրենց կարիքների վրա։ Սակայն վարչապետը նշեց, որ դրանց մի մասը պետք է համայնքը տրամադրի, համագործակցության մթնոլորտ ստեղծվի:


«Մենք կոռուպցիայի դեմ պայքարում 20 միլիարդ դրամ գեներացրել ենք, այդ գումարները մտնելու են բյուջե և ծախսվելու է պետական կարիքների համար: Պարտադիր չէ, որ դա մարդիկ զգան 5000 դրամ ավելացնելով: Մենք այսօր արդեն 207 հազար քաղաքացու աշխատավարձը 5000 դրամով ավելացրել ենք, եթե նրանք այդ փոփոխությունը չեն զգում, նշանակում է, որ խնդիրը 5 կամ 10 հազար դրամով աշխատավարձը բարձրացնելով չէ, այլ տևական և կայուն զարգացում ապահովելը և մենք այդ ճանապարհով ենք գնում: Ո՞նց ենք մենք պատրաստվում ապահովել տնտեսական զարգացումը, այնպես ինչպես արեցինք հեղափոխությունը»,- ասաց նա և նշեց, որ չեն ասել, թե գնում են հեղափոխություն անելու, այլ որոշում կայացնելու հնարավորություն են ստեղծելու:

Դիտվել է՝ 4639

Մեկնաբանություններ