Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինքնատիպ նախագծերով կտրվի նոր համերգաշրջանի մեկնարկը

Ինքնատիպ նախագծերով կտրվի նոր համերգաշրջանի մեկնարկը
21.07.2018 | 11:14

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը 2017/18 համերգաշրջանըեզրափակեցին ինքնատիպ համերգով: Հուլիսի 20-ին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) ելույթ ունեցանԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ:


«Համերգային երեկոյին հնչեցին հայաստանյան պրեմիերաներ: Չորս ստեղածագործություններ, որոնք հեղինակել են Հայդնը ևՄոցարտը, համերգային երեկոյին ներկայացվեցին առաջին անգամե,-նշում է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:


ՀՀ արվեստի վաստակավոր գործչի խոսքով՝ կամերային երգչախումբը տարեկան ամենաքիչը 25 համերգ է ունենում Հայաստանում,արտերկրի համերգներն էլ չհաշված: Կոլեկտիվը շատ մեծ տեղ է հատկացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններիպրոպագանդմանը, միևնույն ժամանակ հայ ունկնդրին ներկայացնելով համաշխարհային երաժշտական ժառանգությունը:


Նշենք, որ 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգին որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես եկան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), ՌազմիկԲաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):


Աշնանն ինքնատիպ նախագծերով կտրվի 2018/19 համերգաշրջանի մեկնարկը:

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ