Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է առնչվել այնպիսի մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են հեղափոխությանը

Նիկոլ Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է առնչվել այնպիսի մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են հեղափոխությանը
22.07.2018 | 14:31

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է ընդդիմադիր լինելու տարիները և հայտարարել, որ նույնիսկ այդ կարգավիճակում չէր կարող պատկերացնել, թե երկրում նման մեծ չափերի թալան է եղել:

«Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին: Սա մի իրողություն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք»,- հայտարարեց վարչապետը:
Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, վարչապետը նշեց, որ այն հասել է մի ծավալի, երբ «սկսում է առնչվել այնպիսի մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը»:

Նա վերահաստատեց հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իր ընտանիքի անդամների հարցում: «Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ և հիմա էլ ասում եմ ամենայն լրջությամբ: Էսօր առավել ևս մյուսները պետք է հասկանան, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկի հանդիպելիս կանգ չի առնելու»,- հայտարարեց վարչապետը:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ