Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Դավթյան. Մենք ունեցել ենք Հանրային հեռուստաընկերությունում քրեական գործ հարուցելու հիմքեր

Արթուր Դավթյան. Մենք ունեցել ենք Հանրային հեռուստաընկերությունում քրեական գործ հարուցելու հիմքեր
22.07.2018 | 14:32

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների, յուրացումների փաստով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է, դեռ մեղադրանքներ չեն առաջադրվել` ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավաստիացնելով՝ ակնհայտ են հիմքերը քրեական գործ հարուցելու համար։


Հարցին` գուցե հեռուստաընկերության հաշվարկների սխալ է եղել, ընկերությունում չարաշահումներ, յուրացումներ չեն եղել, գլխավոր դատախազն արձագանքեց. «Իսկ եթե մյուս իրավիճակներում անձինք իրենց տրամադրության տակ չունեն հեռուստաալիքներ կամ լրատվական կայքեր, չեն կարողանում հակադարձել, դրանից պետք է չարաշահե՞լ։ Մենք հակառակ պարզաբանումը նաև դրեցինք՝ շատ ակնհայտ է, այսինքն՝ առերևույթ հանցագործության փաստեր, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքեր պետք էին, կան, իսկ մնացածը կքննվի։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կպարզվի ամեն ինչ»։
Հարցին, թե այս փուլում տեսնու՞մ է մեղադրանքների հիմքեր, Դավթյանը պատասխանեց. «Ես դրա մասին կարող եմ խոսել, երբ մենք կունենանք մեղադրանք։ Էս պահին ես հավաստում եմ, որ մենք ունեցել ենք քրեական գործ հարուցելու հիմքեր, ակնհայտ առերևույթ եղել են հիմքեր, որոնք բավարար էին քրեական գործ հարուցելու համար»։


Ճշտող հարցին, թե մասնավորապես ու՞մ են առնչվում այդ յուրացումները՝ Ռուբեն Ջաղինյան (Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ), Մարգարիտա Գրիգորյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն), դատախազը պատասխանեց. «Անունների մասին այս պահին չեմ կարող խոսել, որովհետև քննության ընթացքում պետք է պարզվի, թե էդ համապատասխան սխեմաների մեջ ովքեր, ինչ ներգրավվածություն են ունեցել, և ում արարքում հանցակազմ կա կամ չկա»։


Գլխավոր դատախազությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում իրականացված ստուգումներից հետո քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու համար: Դատախազությունը պարզել է, որ Հանրայինը պետությունից հատկացված գումարներով 2015-2016-ին կատարել է 168․5 միլիոն դրամի ծախսեր, որոնք, սակայն, արվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթերով: Հեռուստաընկերությունը պարզաբանել է, որ չարաշահումներ չեն եղել, այլ հաշվարկներն են սխալ կատարվել։

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ