Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հին և բոլորովին նոր Մինասը

Հին և բոլորովին նոր Մինասը
22.07.2018 | 14:35

Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-րդ՝ հոբելյանական տարեդարձն է:
«Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պիտի լինի»,- Մինաս Ավետիսյանի այս խոսքերը ամփոփված են նրա թողած ժառանգության յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Մեծ գեղանկարչի բացառիկ ազնիվ հայացքը արտացոլված է իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, իսկ այդ ստեղծագործությունների մեծ մասն այս օրերին համահավաք ներկայացված է Ազգային պատկերասրահում բացված մի հրաշալի ցուցահանդեսում՝ նվիրված Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին՝ «Հին և բոլորովին նոր Մինասը» խորագրի ներքո:

Ազգային պատկերասրահի չորս դահլիճներում ներկայացված են Մինասի կտավները, որ բերվել են նաև այլ թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից: Սա մեծ իրադարձություն է մեր մշակութային կյանքում: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի վերջը:

Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ