Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԶՈՒ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

ԶՈՒ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին
22.07.2018 | 14:36

Գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցի պահեստում «Զինվորի բաժին» նշագրմամբ պահածոների հայտնաբերումից հետո պաշտպանության նախարարությունը դադարեցրել է հատկացումները «Երկրապահ կամավորականների միությանը»։

Այս մասին հայտնեց ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը: Նա ասում է, որ իր պաշտոնավարման օրոք՝ 2016-ից մինչև ԱԱԾ աղմկոտ բացահայտումների շրջանը, ԵԿՄ-ին հատկացվել են իրեր, նաև սնունդ։ Թե ինչ չափաքանակով, գնդապետը չմտաբերեց, բայց նշեց՝ զարմացած է ու չի հասկանում, թե ինչպես էին դրանք հայտնվել Գրիգորյանի տանը։

«Ներկա պահին ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում [ԵԿՄ-ին], մինչև նախաքննության ավարտը: Անկեղծ ասած չեմ պատկերացնում, որ հատկացումները նման ծավալների են եղել, բայց հույս ունենք՝ քննությունը ցույց կտա, թե էդ ծավալները որտեղից են կուտակվել»,- ասաց Մարգարյանը:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ