Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Տոնոյան․ Հայաստանը կշարունակի օգնություն տրամադրել բարեկամ սիրիացի ժողովրդին

Դավիթ Տոնոյան․ Հայաստանը կշարունակի օգնություն տրամադրել բարեկամ սիրիացի ժողովրդին
22.07.2018 | 14:36

Իր երկրում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակն է ներկայացրել Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:

Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը: Քննարկվել են Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, Հայաստանի կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ