ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Վաչիկ Ղազարյանի փաստաբանը կասկածում է

Վաչիկ Ղազարյանի փաստաբանը կասկածում է
22.07.2018 | 14:38

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Արմեն Հարությունյանի համար անսպասելի էր Վերաքննիչ քրեական դատարանի կողմից սահմանված գրավի չափը՝ 1 մլրդ դրամ: «Ես չեմ կարող ասել՝ կվճարվի՞, թե՞ ոչ:

Դատարանի որոշումը կստանանք, կուսումնասիրենք և առանձին հայտարարությամբ հանդես կգանք: Այս պահին չեմ կարող որևէ հայտարարություն անել, մինչև որոշմանը չծանոթանանք»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով, դատարանի սահմանած գումարը աննախադեպ մեծ չափերի գումար է: Հարցին, թե արդյոք այդ չափը ընդունելի է իրենց համար, փաստաբանը պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել ընդունելի-չընդունելի լինելու մասին: Բայց մի բան կարող եմ ասել, որ աննախադեպ չափ է սահմանված»:

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ