«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պյոտր Սվիտալսկի. Անցած տարիներին տրամադրված և չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում»

Պյոտր Սվիտալսկի. Անցած տարիներին տրամադրված և չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում»
22.07.2018 | 14:39

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք մեր թվերը, մոբիլիզացնենք ինքներս մեզ՝ հասկանալու, թե ընդհանուր թվով ինչքան ենք մենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին, և մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում` ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

«Այսօր ես տեսա, որ մեկ միլիարդ է, տարբեր մեխանիզմներով այդքան աջակցություն ենք տրամադրել Հայաստանին: Շատ լավ է, որ մենք լսեցինք վարչապետի այդ ասածը, որովհետև մենք ինքներս հետ դարձանք մեր փաստաթղթերին և հասկացանք, թե իրականում ինչքան ենք տվել Հայաստանին»,- ասաց ԵՄ պաշտոնյան։
Կատարինա Մատերնովայի խոսքով՝ իրենց գործի բարդությունն էլ հենց այն է, որ պետք է անընդհատ բացատրական աշխատանքներ տանեն: Նա նշեց, որ հիմա էլ Հայաստանում է, որ կառավարության հետ քննարկի և բացատրի, թե ինչպես են իրենք աշխատում և ներկայացնի, թե Հայաստանին մինչ հեղափոխությունն ինչ ֆինանսավորում է տրամադրվել և ինչի համար աջակցություն չի տրամադրվել:


«Կարծում եմ՝ տարբեր հայտարարությունների հիման վրա բացատրությունների տեղ կա ու պարզաբանելու ինչ-որ թյուրընկալումներ, որոնք գուցե կան, որովհետև թվերը կարող են շփոթեցնող լինել, եթե նայվի աջակցության միայն մեկ մեխանիզմին, եթե ամբողջ պատկերը չուսումնասիրվի»,- ասաց նա՝ նշելով, որ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ երկրներում ևս անհրաժեշտություն լինում է։
Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի ՀՀ-ին ֆինանսական աջակցությունն ավելացնելու՝ կավելացնեն, «ավտոմատ» չի լինելու: «Դա լինում է այն բարեփոխումների համար, որոնք արվում ենք»,- ասաց նա:


Ասուլիսին ներկա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա: «Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես կարծում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաև դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն իհարկե լինելու է, նաև պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում», և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ