Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

3 մումիա մեկ գրանիտե սարկոֆագում

3 մումիա մեկ գրանիտե սարկոֆագում
22.07.2018 | 14:40

Եգիպտացի գիտնականները Ալեքսանդրիայում հայտնաբերված սարկոֆագում 3 վնասված մումիա են գտել: Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով վարչության ղեկավար Մուստաֆա ալ-Վազիրիի խոսքով՝ հայտնաբերված մումիաները որևէ թագավորական ընտանիքի չեն պատկանում, քանի որ սարկոֆագի վրա բացակայում է համապատասխան գրությունը:

Մումիաները խիստ վնասված են եղել ջրի պատճառով, որը սարկոֆագ է լցվել ճեղքից: Գիտնականներն այժմ պետք է փորձեն պարզել, թե ով է թաղված եղել այնտեղ: Սարկոֆագների բացման ժամանակ ոստիկանությունը և զինվորականները շրջափակել էին դրա հայտնաբերման վայրը, բացի այդ, հարակից տների բնակիչներին տարհանել էին:

Սև գրանիտից պատրաստված հսկայական սարկոֆագը 25-30 տոննա է կշռում, հայտնաբերվել է հուլիսի սկզբին շինարարական աշխատանքների ժամանակ:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ