ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ալիևի հետ հանդիպմանը Մակրոնը խոստացել է

Ալիևի հետ հանդիպմանը Մակրոնը խոստացել է
22.07.2018 | 14:43

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Ելիսեյան պալատի հաղորդագրությամբ` Ֆրանսիան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների շահերի:


«Նախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման համար»,- նշվում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: Մակրոնն ընդգծել է, որ կշարունակի աշխատել բանակցությունների հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ, որը միակ տարբերակն է հակամարտությանը երկարաժամկետ հիմունքներով լուծում տալու համար՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: «Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևելու է իրավիճակին, և Ֆրանսիան ռուս և ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար»,- ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեում:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ