Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Փայտե մարդը» ներկայացման առաջնախաղը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

«Փայտե մարդը» ներկայացման առաջնախաղը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
22.07.2018 | 15:09

Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս մեկ նոր հեքիաթով: Հուլիսի 22-ին բեմ կբարձրանա Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Սուրեն Սաֆարյանի ռեժիսուրայով:
Ս․ Սաֆարյանը երկրորդ անգամ է անդրադառնում այս գործին։ Առաջին անգամ Ստ․ Զորյանի «Փայտե մարդը» ներկայացումը բեմադրել է 2009թ․-ին՝ ՈՒսումնական թատրոնում։
«Ի տարբերություն այլ ստեղծագործությունների, որոնք իրենց մեջ ներառում են մեկ կամ երկու հիմնախնդիր, Ստեփան Զորյանի «Փայտե մարդը» հեքիաթը արծարծում է բազում հիմնախնդիրներ: Այդ հիմնախնդիրներից յուրաքանչյուրը կարող են դառնալ մի առանձին ստեղծագործության նյութ: Հեքիաթը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընկերությունը, դավաճանությունը, սերը, հիասթափությունը, հարստությունը. այստեղ խոսվում է իրավունքի, գիտության, պատերազմի, մարդկային դաժանության, մի խոսքով, այն բոլոր երևույթների և զգացմունքների մասին, որը հատուկ է մարդ էակին», – պատմում է երիտասարդ բեմադրիչը:


Խոսելով ներկայացման մասին՝ Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ այս հեքիաթը ներկայացման համար շահեկան է նաև նրանով, որ այստեղ բոլոր գործող անձիք մարդիկ են. «Հեքիաթը զարգանում է փուլերով, որը հնարավորություն է տալիս գլխավոր կերպարին` փայտե մարդուն (Փիլակ), հայտնվել տարբեր իրավիճակներում, մի քանի անգամ ապրել ոգևորություն և հիասթափություն, ծանոթանալ կյանքի կողմից առաջադրված իր համար նոր հանգամանքների ու երևույթների հետ: Ամբողջ հեքիաթի ընթացքում համեմատական է տարվում Փիլակի (որին կարելի է համեմատել մարդկության մանկության հետ) և միջավայրի (այսինքն` մարդկության ներկայի) միջև: Այստեղից էլ երևում է, թե մարդկությունը ինչպիսի փոփոխություն է ապրել իր ծննդից մինչև այսօր:


Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են մյուս գործող անձանց կողմից, թվում են այնքան բնական ու ճիշտ, բայց բավական է այդ բոլորին նայել փայտե մարդու հայացքով և այդ բոլոր գործողությունները դառնում են հրաշալի և հաճելի կամ ահավոր և զարմանալի: Սա էլ մի ուրիշ հետաքրքրություն է տալիս ստեղծագործությանը: Հանդիսատեսին միանգամից երկու դիտանկյուն ունենալու հնարավորություն է տրվում»:
Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դերասանները:

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ