Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                

Նոր հոսանքազրկումներ Ադրբեջանի մայրաքաղաքում

Նոր հոսանքազրկումներ Ադրբեջանի մայրաքաղաքում
22.07.2018 | 15:14

ՈՒրբաթ երեկոյան նոր հոսանքազրկումներ են արձանագրվել Բաքվում: Մի քանի ժամ շարունակ հոսանքազրկված է եղել Բաքվի Խաթամիի և Նիզամիի շրջանների զգալի մասը: «Ազերէներջի» ընկերության պնդմամբ՝ հոսանքազրկումները տեղի են ունեցել բարձրավոլտ էլեկտրագծերում առաջացած կարճ միացումների պատճառով: Սա այս ամիս երրորդ զանգվածային հոսանքազրկման դեպքն է Ադրբեջանի տարածքում: Նախորդ երկու հոսանքազրկումները արձանագրվեցին հուլիսի 3-ին և 12-ին:

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ