Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ- իշխանությունները չեն պատրաստվում քննարկել Մոսկվայի առաջարկը

ԱՄՆ- իշխանությունները չեն պատրաստվում քննարկել Մոսկվայի առաջարկը
22.07.2018 | 15:15

ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում քննարկել ՈՒկրաինայի արևելքում հանրաքվե անցկացնելու Մոսկվայի առաջարկը` հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գարեթ Մարկիսը:


Դոնբասի անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջաններում հանրաքվե անցկացնելու առաջարկը հնչեցրել էր Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում հանդիպման ժամանակ: «Այսպես կոչված հանրաքվեն զուրկ կլինի որևէ լեգիտիմ հիմքից»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ