Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շարմազանով. ԼՂ հակամարտությունում Մոսկվայի դերի մասին Փաշինյանի հայտարարությունը բխում է իր վարած քաղաքականությունից

Շարմազանով. ԼՂ հակամարտությունում Մոսկվայի դերի մասին Փաշինյանի հայտարարությունը բխում է իր վարած քաղաքականությունից
22.07.2018 | 15:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա, բխում է իր վարած քաղաքականությունից։ «Լավն է եղել, վատն է եղել, դա ժամանակը ցույց կտա»` ասել է Էդուարդ Շարմազանովը: Նա պատերազմի վերսկսկման վտանգի տեսանկյունից համամիտ է Ն. Փաշինյանի հետ այն առումով, որ քանի դեռ չկա վերջնական խաղաղության պայմանագիր, ցանկացած պահի, թեկուզ տեսականորեն, կարող են լինել որոշակի սրացումներ շփման գծում՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի քաղաքականության նենգ բնույթը։
«Ադրբեջանն այս տարիներին առնվազն մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ ինքը ահաբեկչական պետություն է, որ ժողովրդավարական արժեքների հետ որևէ կապ չունի և, որ ինքը ոչ թե խնդրի խաղաղ հանգուցալուծման ջատագով է, այլ՝ տարածաշրջանային ապակայունացման ջատագով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նա չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հաջող էր։


«Որովհետև նմանատիպ հայտարարություններով դու հնարավոր պատերազմի վերսկսման, հնարավոր ապակառուցողական գործողությունների, հնարավոր սպառնալիքների իրականացման, հնարավոր կրակոցների իրականացման պատասխանատվությունը հանում ես Ալիևի վրայից, թեկուզ ենթագիտակցաբար, և դնում ես Ռուսաստանի վրա»,- նշեց ԱԺ փոխնախագահը։ Նա ասաց, որ հայտարարությունը ճիշտ չէ այն առումով նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում կա երեք համանախագահ երկիր՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա։ «Ես այն կարծիքին չեմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում կամ այս հարցում ավելի քիչ լծակներ ունի որպես համանախագահ։ Առնվազն երեք համանախագահների հայտարարությունները եղել են համահունչ, հստակ ու միասնական»,- ասաց նա։


Շարմազանովը չի հասկանում Ռուսաստանին առանձնացնելու մոտիվը։
«Ես կարծում եմ՝ այդ հայտարարությունը դիվանագիտական առումով էլ հաջող հայտարարություն չէ։ Ի՞նչ է, եթե վաղն Ադրբեջանը կռիվը սկսեց՝ ասելու ենք Ամերիկան ու Ֆրանսիան թույլ տվեցին, որ կռիվը սկսի՞»,- նշեց նա։ «Ղարաբաղյան կոնֆլիկտում համանախագահներից մեկին ավելի շատ դերակատարում տալ, մեկին ավելի քիչ, չեմ կարծում, որ բխում է իրականությունից»,- ասաց Է. Շարմազանովը։

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ