Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շվեյցարիան Rothschild Bank-ին մեղադրում է փողերի լվացման հետ կապեր ունենալու համար

Շվեյցարիան Rothschild Bank-ին մեղադրում է փողերի լվացման հետ կապեր ունենալու համար
22.07.2018 | 15:21

Շվեյցարական իշխանությունները Rothschild Bank-ին մեղադրել են Մալայզիայի 1MDB պետական ներդրումային հիմնադրամի միջոցով փողերի լվացման հետ կապեր ունենալու համար, հայտնում է շուկայական կարգավորիչ FINMA-ի կայքը:


Աղբյուրի փոխանցմամբ՝ քննութան գլխավոր ֆիգուրանտներն են Rothschild Bank AG-ն և իր դուստր Rothschild Trust-ը: Երկու կազմակերպություններն էլ չեն կարողացել բացատրել ակտիվների ծագումը, որոնք ստացվել են փողերի լվացման համար կասկածվող հաճախորդներից և ոչ փաստագրված մի քանի բարձր ռիսկային գործարքներից: Մալայզիական 1MDB հիմնադրամի դեմ քրեական գործը հարուցվել է 2011-ին: Ղեկավարությունը կասկածվում է 4,5 միլիարդ դոլար հափշտակելու համար: Այդ գումարը նախատեսված էր պետության տնտեսական զարգացման համար:

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ