Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Սոցցանցերում ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժերի վերաբերյալ կասկածներն անհիմն չեն

Նիկոլ Փաշինյան. Սոցցանցերում ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժերի վերաբերյալ կասկածներն անհիմն չեն
22.07.2018 | 15:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսից հետո արված հետևությունները գրառել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:


«Հետևություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով. Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։ Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չեն։ Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն»։

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ