USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
24.07.2018 | 11:11

ՀՀ վարչապետ
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ
Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ
ՀՀ ՔԿ նախագահ
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Սկսած 2015-ից խախտվում են իմ և ընտանիքիս սահմանադրական իրավունքները` պարբերաբար և միտումնավոր ինտերնետի մալուխների կտրում, գողության փորձ, սպանության սպառնալիք, խուլիգանություն։ Տվածս թվով 4 հաղորդումներով զբաղվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննիչ Թորգոմ Մաթևոսյանը։
1) Պատճառաբանելով բանկերի հետ իր խնդիրները (վարկեր), 23.05.2018 թ. ժամը 22.00-ից հետո բացատրություններ վերցնելու պատրվակով գալով իմ տուն, չանսալով իմ զգուշացումներին` չուղղորդել հարազատներիս բացատրություններ վերցնելիս, ժամը 23.45-ին Թորգոմ Մաթևոսյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, հարվածելով մատներիս` սպառնաց և շուրջ 15 րոպե ահաբեկում էր, որ «բերման կենթարկի բաժին» (ՀՀ քր.օր-ի 309 հ.)։
2) Խուլիգանության, այն է` ողջ շենքի միտումնավոր հոսանքազրկման դեպքով` արարքի կատարման ժամը 19.05-ից միտումնավոր վերագրել է ժամը 21.15-ին (պաշտոնական կեղծիք, 314 հ.)։
3) Արհեստական ապացույցներ ստեղծելու և իր համար շահեկան փաստաթուղթ (որոշ) ստանալու նպատակով` որպես վկա է ներգրավել դեպքի հետ որևէ առնչություն չունեցող անձի` էլ. մոնտյոր Ա. Գյուրջյանին (ՀՀ քր.օր-ի 338 հ.)։
4) Ժամը 01.00-ին գիշերը իմ տնից դուրս գալով և մտնելով դեպքի կատարման մեջ կասկածվողի տուն` կոռուպցիոն նպատակով առաջադրանք է տվել Վահագն Միքայելյանին - բառացի «դուք ալիբին ստեղծեք, ես մնացածը կանեմ»։ Վերը նշվածը ես լսել եմ նշված ժամին բաց պատուհանից։


«Հրապարակ» օրաթերթի 16.06.2018 թ. և «Առավոտ» օրաթերթի 26.06.2018 թ. հրապարակումներից հետո նյութերի քննարկումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչ Գոռ Սաղոյանին։ Վերջինս ավելի առաջ անցավ հետաքննիչ Թ. Մաթևոսյանից։
ա) Հարազատներիս ներկայությամբ իմ տանը ժամը 23.40-ին ինձ սպառնալով, ահաբեկելով, որ «բերման կենթարկեմ բաժին», ակնհայտ փաստերին ՀՔԾ քննիչ Գ. Սաղոյանը անտեսել է իմ և հարազատներիս բացատրությունները, հարազատներիս դիտել է որպես «շահագրգիռ» անձինք և համարել, որ նշվածը բավարար չէ։
Զավեշտ է` գիշերը ժամը 24.00-ին փողոցից քանի՞ մարդ հրավիրեի տուն` քննիչ Գ. Սաղոյանի զավեշտը և կամայական ու անհիմն մեկնաբանությունը փարատելու համար։
բ) Որևէ իրավական գնահատական չի տրվել Թորգոմ Մաթևոսյանի կողմից կատարված կեղծիքին, այն է` դեպքի իրական ժամը 19.05-ից վերագրելով ժամը 21.15-ին։
գ) Գ. Սաղոյանի որոշումից ընդհանրապես անհետացել է դեպքի հետ որևէ առնչություն չունեցող և որպես արհեստական վկա Թորգոմ Մաթևոսյանի կողմից ներգրավված էլ. մոնտյոր Ա. Գյուրջյանի` արհեստական ապացույցների փաստը (ՀՀ քր. օր-ի 338 հ.)։
դ) ՀՔԾ քննիչ Գ. Սաղոյանի կողմից ոչ մի իրավական գնահատական չի տրվել հետաքննիչի գիշերվա ժամը 00.30-ին իմ տնից դուրս գալուն և կասկածվողի բնակարան մտնելուն, որը հիմնավորում է նրա և կասկածվողի միջև նախօրոք եղած համաձայնության փաստը։
ե) Այս ֆոնին հետաքննիչի և կասկածյալի միջև իմ լսած «ալիբի ստեղծելու» խոսակցությունը - ըստ ՀՔԾ քննիչ Գ. Սաղոյանի որոշման` նա Վահագն Միքայելյանին չի դիտել իբրև շահագրգիռ անձի և նրա ասածը համարել է բավարար` որպես հերքում։
Ավելին, ՀՔԾ քննիչ Գոռ Սաղոյանն առանց ստուգման հիմք է ընդունել Վահագն Միքայելյանի խոսքը, որ իր մեկսենյականոց տունը իբր դեպի բակ նայող պատուհան չունի։
Ձեզ եմ ներկայացնում Վահագն Միքայելյանի տան ինչպես դիմային, խոհանոցի, նաև դեպի բակ նայող պատուհանների լուսանկարները։
Այսպիսով հետաքննիչ Գոռ Սաղոյանն ուղղակիորեն ապացուցում է, որ նշված խոսակցությունը տեղի է ունեցել։
գ) Իմ թվով 6 հարազատները, ըստ Գոռ Սաղոյանի, դիտվում են շահագրգիռ անձինք, իսկ այ ՀՀ քր. օր-ի 258 հ. 3 մաս 5 կետով խուլիգանության բացառիկ ցինիզմով դատապարտված Վահագն Միքայելյանը դիտվել է ոչ շահագրգիռ անձ, իսկ նրա ասածը` բավարար։
է) ՀՔԾ քննիչ Գոռ Սաղոյանը կրկին իր որոշման մեջ որևէ գնահատական չի տվել ինտերնետի լարերը պարբերաբար կտրելու (խուլիգանություն և տեղեկատվության ստացման միտումնավոր արգելքների դեպքերին ՀՀ քր. օր-ի 258 հ.)։
Անկախ կատարողից նշված դեպքերով պետք է հարուցվեին քր. գործեր։
Մենք գնում ենք դեպի նոր իրականություն։


Սակայն հետաքննիչ Թորգոմ Մաթևոսյանի և ՀՔԾ քննիչ Գոռ Սաղոյանի նմանները չեն փոխվել։ Նրանց կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ավելի են խախտվում։ Առավել ևս ՀՔԾ քննիչ Գոռ Սաղոյանի մոտ քննությունը կատարվում է ոնց իրեն հարմար է` անձնական կամայական մոտեցումներով, կեղծիքներով, արհեստական ապացույցները և կեղծ վկաներն օրինականացնելով, սպառնալիքը, ահաբեկումը «բերման ենթարկելու» փաստերը կոծկելով, հարազատներիս բացատրությունները ոչ բավարար համարելով։ Ըստ Գ. Սաղոյանի «կամքի»` կեսգիշերին փողոցից պետք է մարդկանց հրավիրեի իմ տուն, դեպքը բավարար համարելու համար։ Ըստ նրա անձնական շահի և կամայական մոտեցումների` մարդիկ դասվել են «շահագրգիռ» և «հերքող» անձանց։ «Կուլ է տրվել» կասկածյալի տան մի ողջ պատուհանը։ Միտումնավոր խեղաթյուրել է հանցագործության կատարման իրական ժամը։ Մեխանիկական աշխատող հոսանքի անջատիչը դարձրել է ավտոմատ։ Հետևապես, հետաքննիչ Թորգոմ Մաթևոսյանի և նրանից չտարբերվող ՀՔԾ քննիչ Գոռ Սաղոյանի որոշումներում առկա են օրենքի կոպիտ խախտումներ, ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ և կեղծիքներ, մարդու սահմանադրական իրավունքների խախտման դեպքեր։
Նմանների հետ «գնում ենք» դեպի նոր Հայաստան։
Պահանջում եմ հանձնարարել նշված նոր ի հայտ եկած հանգամանքներով կատարել նոր քննություն։


Արտաշես ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ք. Երևան, Աթոյան անցուղի, 15 շենք, 9 բն.
Հեռ. 094-50-83-46
Արցախյան ազատամարտի վիրավոր,
ոստիկանության վետերան

Հ.Գ. Ս.թ. հուլիսի 19-ին կառավարության շենքի մոտ մոտեցա կառավարության նամակների բաժնի վարիչ Ալեքսանդր Ղազարյանին` պարզելու ՀՀ վարչապետին ուղղված բազմաթիվ նամակներիս հարցը։ Ներկայացա, որ ունեմ անցած ճանապարհ. 1988 թ. Սպիտակի թ. 3 դպրոցի շենքի փլատակներից փրկել եմ 16 երեխայի, վիրավորվել եմ Արցախում։ Ի՞նչ անեմ, անուշադրությունից նեղված գնա՞մ իմ երկրից։
Ստացա չոր պատասխան. «Գնում ես, գնա՛»։

Դիտվել է՝ 3410

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ