Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում
24.07.2018 | 23:42

2018 թվականի հուլիսի 15-22-ը Թեհրանում կայացել է 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադան, որի շրջանակում որոշում է կայացվել վերոնշյալ առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում, 2022 թվականի հուլիսի 10-17-ը:

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք միջազգային օլիմպիադային կմասնակցի ավելի քան 70 երկրի պատվիրակություն:

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ