Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թրամփ․ Մոսկվան կփորձի ազդել Կոնգրեսի ընտրությունների վրա՝ հօգուտ դեմոկրատների

Թրամփ․ Մոսկվան կփորձի ազդել Կոնգրեսի ընտրությունների վրա՝ հօգուտ դեմոկրատների
25.07.2018 | 22:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան կփորձի ազդել նոյեմբերին Կոնգրեսի ընտրությունների վրա հօգուտ դեմոկրատների, այլ ոչ թե իր հանրապետական գործընկերների, չնայած ԱՄՆ հետախուզությունը եզրակացրել է, որ Ռուսաստանը փորձել է Թրամփին օգնել հաղթել 2016-ի նախագահական ընրություններում։

«Ես շատ մտահոգված եմ, որ Ռուսաստանը մեծ ջանքեր կներդնի՝ ազդելու առաջիկա ընտրությունների վրա: Քանի որ ոչ մի նախագահ ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ, քան ես, նրանք շատ ջանասիրաբար կաջակցեն դեմոկրատներին։ Նրանք միանշանակ չեն ուզում Թրամփին»,- Թվիթերում երեկ գրել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ