Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողան. Թուրքիան մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները

Էրդողան. Թուրքիան մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները
25.07.2018 | 22:48

Թուրքիան մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները և միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքիան կարծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցներն անընդունելի են: Էրդողանն ասել է. «Իրանը մեզ համար կարևոր ռազմավարական գործընկերներից մեկն է» և ընդգծել է Թուրքիայի և Իրանի հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դա այդպես էլ կմնա:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ