Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աննա Հակոբյանը «Экспресс газета»-ին պատմել է իր ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին

Աննա Հակոբյանը «Экспресс газета»-ին պատմել է իր ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին
25.07.2018 | 23:03

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սիրում է Հայաստանի գյուղերը, պաշտում է Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին, սակայն շարունակում է երազել Աֆրիկա մեծ ճանապարհորդության մասին: Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետի Մոսկվա այցի շրջանակում հարցազրույց է տվել ռուսական «Экспресс газета»-ին և պատմել իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:


«Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր, լսում էի այդ մասին՝ ծանոթ չլինելով հերոսի հետ»` պատմել

է Աննա Հակոբյանը:


Աննայի հետ ծանոթության ժամանակ՝ 1995-ին, Նիկոլն արդեն կայացած մասնագետ էր: Նա, լինելով երկրորդ, երրորդ կուրսի ուսանող, համագործակցում էր ընդդիմադիր պարբերականի հետ: Հինգերորդ կուրսում նա արդեն ժուռնալիստիկայի ֆակուլտետի լեգենդ էր: 1995 թվականին նրան դուրս են թողել համալսարանից՝ քաղաքական հայացքների համար: Լինելով առաջին կուրսի ուսանողուհի՝ Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նիկոլը: «Ես գրեցի հոդվածը և ներկայացրի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք Նիկոլի հետ: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ավելի ուշ»,- նշել է Աննա Հակոբյանը:


Աննա Հակոբյանը մշտապես իմացել է՝ Նիկոլը լինելու է քաղաքականության մեջ ու պատրաստ է նրա հետ հաղթահարել դժվարությունները: Ամուսնությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր պայքարն ավելացրեց: 90-ական թվականների վերջերին նա արդեն հայտնի էր որպես իր մասնագիտության մեջ քաջ մարդ: Փաշինյանը չի վախենում տալ քրեական դեմքերի անուններ, ինչի համար նա մի քանի անգամ դատարան է կանչվել: «Հեղափոխության ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցինք: Մարդիկ փողոցում ճանաչում էին, բարի խոսքեր էին ասում, հիմա էլ այդպես է: Դա շատ հաճելի է, և այդ սերը փոխադարձ է: Երբ իմ ամուսինը դարձավ վարչապետ, դրանից հետո մեր կյանքում, ընդհանուր առմամբ, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոխվել է մեր բնակության վայրը, այժմ կա անվտանգության ծառայություն»,- ասաց Աննա Հակոբյանը:

Դիտվել է՝ 5518

Մեկնաբանություններ