Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Ռոհանին հարկ չի համարում պատասխանել Թրամփի «դատարկ սպառնալիքներին»

Ռոհանին հարկ չի համարում պատասխանել Թրամփի «դատարկ սպառնալիքներին»
26.07.2018 | 13:27

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հարկ չի համարում պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իր ձևակերպմամբ՝ «դատարկ սպառնալիքներին»: IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոհանին ընդգծել է․«Մենք պետք է պատասխանենք գործողությամբ»:

Օրեր առաջ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրառմամբ զգուշացրել էր Իրանին՝ «չսպառնալ ԱՄՆ-ին, հակառակ դեպքում կհաջորդեն այնպիսի հետևանքներ, որոնք չի տեսել Իրանը իր ամբողջ պատմության ընթացքում»: Ավելի ուշ իր ելույթներից մեկում Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը «պատրաստ է գործարք կնքել» Իրանի միջուկային ծրագիրը խաթարելու համար:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ