Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Human Rights Watch-ը Բաքվին կոչ է անում բացառել խոշտանգումները իրավապահ կառույցներում

Human Rights Watch-ը Բաքվին կոչ է անում բացառել խոշտանգումները իրավապահ կառույցներում
26.07.2018 | 13:29

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Ադրբեջանին «զրո հանդուրժողականության» քաղաքականություն վարել ոստիկանության և իրավապահ այլ կառույցների աշխատակիցների կողմից խոշտանգումների նկատմամբ: «Նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը պետք է նաև պատշաճ հետաքննություն կատարի խոշտանգումների ենթադրյալ դեպքերով»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում: Մեկ շաբաթ առաջ Եվրոպայի խորհուրդն էր հայտարարել, որ Ադրբեջանում ոստիկանական կտտանքները «համակարգային և էնդեմիկ բնույթ են կրում»:

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը 2004-2017-ին Ադրբեջան կատարած 6 այցերի ընթացքում ընդգծել է, որ ողջ իրավապահ համակարգը «կոռուպցիայի և անպատժելիության մեջ է»:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ