Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը հետաձգում է այս աշնանը նախատեսած հանդիպումը Պուտինի հետ

Թրամփը հետաձգում է այս աշնանը նախատեսած հանդիպումը Պուտինի հետ
26.07.2018 | 13:31

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս տարվա աշնանը հնարավոր հանդիպումը։
Թրամփի վճիռը պայմանավորված է 2016-ի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքների հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննությամբ։ «Նախագահի համոզմամբ, Պուտինի հետ հաջորդ հանդիպումը նպատակահարմար է անցկացնել հաջորդ տարի, երբ Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննությունը կավարտվի»,- ասել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ