Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը և ԵՄ-ն սիրում են իրար

ԱՄՆ-ը և ԵՄ-ն սիրում են իրար
26.07.2018 | 13:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում պատմել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջերմ հարաբերությունների մասին: «Ակնհայտորեն Եվրամիությունը, որը ներկայացված է այս լուսանկարում Ժան-Կլոդ Յունկերի տեսքով, և ԱՄՆ-ն, որն այստեղ ներկայացված է ձեր խոնարհ ծառայի տեսքով, սիրում են իրար»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ հրապարակելով իր և Յունկերի նկարը համբուրվելիս: Եվրահանձնաժողովի ղեկավար Յունկերն ու ԱՄՆ նախագահ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր փուլ՝ «սերտ բարեկամության, ուժեղ առևտրային հարաբերությունների փուլ» գործարկելու համար:

Եվրամիությունը և ԱՄՆ-ն եկել են մի շարք պայմանավորվածությունների, որոնց թվում են արդյունաբերական ապրանքների համար մաքսատուրքերի չեղարկման ուղղությամբ աշխատանքը, ԱՄՆ-ից ԵՄ հեղուկ բնական գազի ներկրումների ընդլայնման հնարավորությունները:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ