Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը բացառել է ՆԱՏՕ-ին անդամակցելը

Նիկոլ Փաշինյանը բացառել է ՆԱՏՕ-ին անդամակցելը
26.07.2018 | 13:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով տարբեր հարցեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ին անդամակցության հավանականությունը: Վենեդիկտովի հարցին, թե Հայաստանը կձգտի դեպի Հյուսիսատլանտյան դաշինք, Փաշինյանը կտրուկ «ոչ» է ասել: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է բացատրել դիրքորոշումը: «Ինչու՞ ոչ, որովհետև մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, ու ներկայում մեր նպատակն է տվյալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյունավետ դարձնելը: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներին, ու հիմա մեր նպատակն է այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելը»,- մանրամասնել է Փաշինյանը:

«Այնուհանդերձ, Դուք մասնակցեցիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,-նկատել է Վենեդիկտովը, ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, որ Բրյուսելում մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին: «Այսինքն՝ ՆԱՏՕ-ի շրջանակում մենք մասնակցում ենք որոշ ծրագրերի՝ այդ թվում Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը, մենք ունենք ընդհանուր ծրագրեր: Մենք ՆԱՏՕ-ի հետ առաջին տարին չէ, որ համագործակցում ենք: Դա տևում է շատ երկար ու շարունակվելու է»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ: Փաշինյանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցելը Հայաստանին հնարավորություն է տալիս համագործակցել Վրաստանի հետ:

Դիտվել է՝ 4064

Մեկնաբանություններ