Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու
26.07.2018 | 22:54

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես էլի ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, չի լինելու: Եվ ես ուզում եմ շատ կարևորել, որ էսքան կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում, ես շատ կարևորում եմ, որ էս ընթացքում, համենայն դեպս, եթե սխալվում եմ, ուղղեք ինձ, որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն չի հնչել՝ առնվազն հիմնավոր հայտարարություն և արձագանք գտնող հայտարարություն չի հնչել,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով,- սա բացառիկ կարևոր արձանագրում է, և ես ուզում եմ ասել հետևյալը, որ սա շատ կարևոր պրոցես է, և այս պրոցեսում հույս ունեմ, որ նաև մեր դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխումներ է ապրում, և այդ վերափոխումները պոզիտիվ վերափոխումներ են»:


Վարչապետն անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցին: Նշելով, որ «շատ կա էդպիսի հրապարակային քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է, թե չի ուսումնասիրվում», նա շարունակեց. «Այդ թեման ուսումնասիրվում է և ոստիկանության կողմից, և, ինչքան տեղյակ եմ, գլխավոր դատախազությունն է զբաղվում, և Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում: Եվ նաև պետք է մենք շատ վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ: Բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, և ուսումնասիրությունները ամբողջական ընթանալու են»: «Ցավոք սրտի, ես սա ցավով եմ ասում, նախնական տվյալներով, համենայն դեպս՝ որոշ բացահայտումներով, զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, և դա ցավալի փաստ է: Ընդհանրապես զարմանալի է, որ մեզ նման երկրում, այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող է այդ ոլորտում այսպիսի չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից: Սա ուղղակի խայտառակություն է, և ես ուզում եմ ասել, որ այդ ոլորտում մենք հետևողական և շարունակական աշխատելու ենք բոլոր չարաշահումները արմատախիլ անելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:


«Զարմանալին էն ա, որ էսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, էսքան ասում ենք, հայտարարում ենք, բարձրաձայնում ենք, ինչ-որ մարդկանց այսինքն թվում է, թե մենք կատակ ե՞նք անում, ես չեմ հասկանում: Այսինքն, էդքանից հետո գնում են, պայմանավորվում են, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են, վերջում ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ էն, ինչ որ պետք ա լինի, ինչ որ պետք ա լիներ, և լինելու ա էն, ինչ որ պետք ա լինի: Այսինքն, էլի եմ ասում, որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք՝ դա չի լինելու»,- շեշտեց վարչապետը:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ