Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գերմանիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ն կդադարի ԵՄ-ի մեջ հակառակորդ տեսնել

Գերմանիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ն կդադարի ԵՄ-ի մեջ հակառակորդ տեսնել
26.07.2018 | 22:55

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ողջունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի հարցերով պայմանավորվածությունները: «Ամերիկան և Եվրոպան հակառակորդներ չեն։ Ես հույս ունեմ, որ Սպիտակ տանը, ինչպես նախկինում, գիտակցում են, որ դա այդպես է»,- նշել է Մաասը։ Նրա խոսքով՝ «Եվրոպան ապացուցել է, որ թույլ չի տալիս պառակտել իրեն»։ Մաասի կարծիքով, վեճերի ժամանակ կարևոր է «իրատեսական առաջարկներ ներկայացնելը»։

Երեքշաբթի Թրամփը ԵՄ իշխանություններին առաջարկել է ԱՄՆ-ի հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առևտրային խոչընդոտներից և սուբսիդիաներից։ Նրա կարծիքով՝ նման միջոցառումները կբերեն «ազատ շուկայի և արդարացի առևտրի»։
Եվրամիությունը համաձայնել է մեծացնել Միացյալ Նահանգներից հեղուկ գազի ներմուծումը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ