Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սվիտալսկի. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին

Սվիտալսկի. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին
26.07.2018 | 22:59

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ` քննարկելու առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով: «Լիահույս եմ, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը նոր թափ կառնի»,-հանդիպման ընթացքում շեշտել է նախարար Թորոսյանը` մեծապես կարևորելով պետական կառավարման համակարգում բարեփոխումներին ԵՄ օժանդակությունը:


Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն: Հատուկ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացիկ քայլերին ու այդ ուղղությամբ ԵՄ աջակցության մեխանիզմներին: «ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ առողջապահության համակարգում օրակարգային հարցերի լուծմանը` կախված մատնանշված առաջնահերթություններից»,-ընդգծել է Սվիտալսկին:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ